ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Վերջին զանգը» կհնչի մայիսի 26-ին

«Վերջին զանգը» կհնչի մայիսի 26-ին
06.05.2017 | 13:10

Հայաստանում շրջանավարտների «Վերջին զանգն» այս տարի կհնչի մայիսի 26-ին: «Վերջին զանգը» լինելու է վերջին դասը, որից հետո սկսվելու են ամառային արձակուրդները: Հաստատվել է նաև 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:


4-րդ դասարան.
«Մայրենի լեզու» (թելադրություն) - 01.06.2017 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)- 03.06.2017 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) 10.06.2017 թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) -10.06.2017 թ.


9-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն)- 05.06.2017 թ.
«Գրականություն» (բանավոր)- 08.06.2017 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)-12.06.2017 թ.
«Օտար լեզու» (բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) -15.06.2017 թ.
«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)- 19.06.2017 թ.
«Հայոց պատմություն» (բանավոր)- 22.06.2017 թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-26.06.2017 թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 26.06.2017 թ.
«Ֆիզկուլտուրա» -ՈՒսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսվելը, օրը որոշում է հաստատությունը:


12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)- 07.06.2017 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)-14.06.2017 թ.
«Հայոց պատմություն»(գրավոր)- 21.06.2017թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)- 23.06.2017 թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 23.06.2017 թ.

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ