ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայի իրավիճակը

Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայի իրավիճակը
07.05.2017 | 00:57

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Զրույցը եղել է ամերիկյան նախաձեռնությամբ։ Քննարկվել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, հրադադարի ռեժիմը կայունացնելու, միջսիրիական բանակցություններին արտաքին սատարումն ավելի ինտենսիվ դարձնելու հնարավորությունները։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ