ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը կոչ է արել Մակրոնին հաղթահարել փոխադարձ անվստահությունը

Պուտինը կոչ է արել Մակրոնին հաղթահարել փոխադարձ անվստահությունը
08.05.2017 | 22:46

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին՝ կամրջել կողմերի միջև խոր անդունդը և միասին աշխատել «ահաբեկչության և ծայրահեղականության աճող սպառնալիքի դեմ»: «Ֆրանսիայի քաղաքացիները ձեզ են վստահել երկիրը առաջնորդելու գործը Եվրոպայի և համաշխարհային հանրության համար դժվարին ժամանակներում: Ահաբեկչության և ծայրահեղականության աճող սպառնալիքին զուգահեռ սրվում են տարածաշրջանային հակամարտությունները և ապակայունանում են ամբողջական ռեգիոններ»,- շնորհավորական հեռագրում գրել է Պուտինը: «Այս պայմաններում հատկապես կարևոր է հաղթահարել փոխադարձ անվստահությունը և միավորել ուժերը հանուն միջազգային կայունության և անվտանգության»,- հավելել է նա:

Կրեմլի ուղերձում նաև ասվում է, որ Պուտինը «վերահաստատել է իր պատրաստակամությունը» համատեղ աշխատել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների շուրջ և վստահություն է հայտնել, որ «դա բխում է ռուս և ֆրանսիացի ժողովուրդների շահերից»: «Պուտինը նաև առողջություն, բարգավաճում և հաջողություն է մաղթել Մակրոնին պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնում»,- նաև ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ