ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ավստրիայի ԵԱՀԿ նախագահությունը Հարավային Կովկասում իր ներգրավածության այլընտանքային տարբերակներ է փնտրում

Ավստրիայի ԵԱՀԿ նախագահությունը Հարավային Կովկասում իր ներգրավածության այլընտանքային տարբերակներ է փնտրում
08.05.2017 | 23:53

Հարավային Կովկասում անվտանգության բոլոր հարթություններում հետագա աջակցությունը ցուցաբերելու համար Ավստրիայի ԵԱՀԿ նախագահությունն իր իսկ ներգրավածության այլընտանքային տարբերակներ է ուսումնասիրում, Aysor.am-ի հարցմանը, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության, հնարավոր, դադարեցման վերաբերյալ պատասխանել են Ավստրիայի ԵԱՀԿ նախագահության մամուլի ծառայությունից:

«Ավստրիայի ԵԱՀԿ նախագահությունը համոզված է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի ներգրավածության այլընտանքային տարբերակների խորքային ուսումնասիրություն անել` Հարավային Կովկասում անվտանգության բոլոր հարթություններում հետագա աջակցություն և համագործակցություն ցուցաբերելու հնարավորություն ունենալու համար»,- ասված է Ավստրիայի ԵԱՀԿ նախագահության մամուլի ծառայության պատասխանում:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ