ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վիգեն Սարգսյան. Իրանը ղարաբաղյան հարցում միշտ զուսպ ու հավասարակշռված դիրքորոշում է ունեցել

Վիգեն Սարգսյան. Իրանը ղարաբաղյան հարցում միշտ զուսպ ու հավասարակշռված դիրքորոշում է ունեցել
08.05.2017 | 23:56

Իրանը միշտ եղել է տարածաշրջանային վստահելի և պատասխանատու խաղացող, որը ղարաբաղյան հարցում ներկայացրել է զուսպ ու համակշռված դիրքերից, ռուսական Interfax-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը:

«Իրանը միշտ թիկունք է եղել Հայաստանին ամենածանր պահերին, նույնիսկ պարզապես սննդամթերք մատակարարելով այն օրերին, երբ Հայաստանը լիովին շրջափակման մեջ էր: Այնպես որ, Իրանի հետ ունենք խոր հարգանքի ու վստահության վրա հիմնված հարաբերություններ: Մեզ համար կարևոր է, որ տարածաշրջանային խաղացողը, որն ունի ծանրակշիռ հեղինակություն, հստակ գիտակցում է վտանգները, որոնք կարող են առաջանալ ղարաբաղյան հակամարտության հնարավոր էսկալացիայի դեպքում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծել է` Իրանի հետ Հայաստանն ունի խոր տնտեսական հարաբերություններ: Անդրադառնալով հարցին` ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում Ռուսաստան-Իրան-Ադրբեջան համագործակցության ֆորմատին, ՀՀ Պնախարարը նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային համագործակցություններին դրական է վերաբերվում. «Իրանը տարածաշրջանային խաղացող է, բնական է, որ նրանք հետաքրքրված են հարաբերությունների զարգացմամբ բոլոր ուղղություններով»:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ