ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մակրոնը և Օլանդը մասնակցել են Հաղթական կամարի տակ հիշատակի արարողությանը

Մակրոնը և Օլանդը մասնակցել են Հաղթական կամարի տակ հիշատակի արարողությանը
08.05.2017 | 23:59

«Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, և Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրը, միասին մասնակցել են Փարիզի Հաղթական կամարի տակ հիշատակի արարողությանը: Օլանդը Մակրոնին հրավիրել է մասնակցել այդ արարողությանը:

Գործող և ընտրված նախագահները Հաղթական կամարի մոտ ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի շիրմին:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ