ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բրյուսելը դժգոհ է Մալթայի վարչապետի ու Ալիևի դստեր օֆշորային կապերից

Բրյուսելը դժգոհ է Մալթայի վարչապետի ու Ալիևի դստեր օֆշորային կապերից
10.05.2017 | 10:53

Եվրախորհրդարանականները բացահայտ դեմ են Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին կոռուպցիոն սկանդալից հետո՝ Ադրբեջանի դստեր մասնակցությամբ։ Բրյուսելում աճում է դժգոհությունը Մալթայի վարչապետի նկատմամբ, մինչդեռ Մալթան ԵՄ-ում նախագահող երկիր է՝ գրում է բրիտանական The Guardian-ը։ ԵՄ-ում նախագահության ժամանակ Մալթան չի արել ոչինչ, որ մաքրի սև փողեր լվացողի վարկանիշը, ինչը մտահոգում է Բրյուսելին։ Եվրախորհրդարանի հանձնաժողովը նույնիսկ Մալթայի վարչապետին հրավիրել է Ստրասբուրգ՝ մայիսի 18-ին ցուցմունքներ տալու։

Սակայն Մուսկատը ժամանակը հարմար չի համարել։ Մալթայի վարչապետը մնում է Պանամական փաստաթղթերի հետ սկանդալի կենտրոնում։ Պարզվել է, որ Մալթայի բանկերից մեկում կան վարչապետի կնոջ, նրա երկու մտերիմ կուսակիցների ու Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հաշվեհամարները։ Նույնիսկ ձայնագրություն է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է բանկի սեփականատերը գիշերով հեռանում գրասենյակից՝ փաստաթղթերով լի պայուսակներով։ Բլոգեր ու սյունակագիր Դաֆնա Կարունա Գալիցիան հայտնել էր, որ Egrant ընկերությունը, որը հիշատակված է Պանամական փաստաթղթերում, պատկանում է վարչապետի կնոջը։ Ընկերությունը, որը գրանցված է Լեյլա Ալիևայի անունով, ավելի քան մեկ միլիոն դոլար է փոխանցել Egrant ընկերությանը 2016-ին Դուբայում գրանցված բանկային հաշվեհամարի միջոցով։

Ադրբեջանի ու Մալթայի վարչապետի կապը դժգոհություն է առաջացրել՝ հաշվի առնելով, որ երկրները համագործակցում են էներգետիկայի ոլորտում, ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերն է։ Մուսկատն ու նրա կինը հերքում են առնչությունը այդ հաշվեհամարներին կամ էլ Egrant ընկերությանը։ Մալթայի ընդդիմության առաջնորդը պատմել է, որ ապացույցներ ունի, որ կառավորության աշխատակազմի ղեկավարը կաշառք է ընդունել՝ հարուստ ռուսաստանցիներին անձնագրեր վաճառելու դիմաց։

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ