ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զարուհի Փոստանջյան. 10000 կամ 5000 դրամը մահապատժից առաջ ընթրիք է

Զարուհի Փոստանջյան. 10000 կամ 5000 դրամը մահապատժից առաջ ընթրիք է
10.05.2017 | 16:37

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ընտրակաշառքից հրաժարվածներին 15 000 դրամ սոցիալական աջակցություն տրամադրելը, համարում է քրեորեն հետապնդելի արարք:


«Մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, նույնիսկ դատապարտում եմ, որովհետև մեր հանրային գումարները իրենց նպատակայնութամբ պիտի ծախսվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը: Նա կոչ արեց ընտրողներին քվեարկել ըստ իրենց խղճի և հրաժարվել ընտրակաշառքից, քանի որ, անկախ ամեն ինչից, քվեարկության գաղտնիությունը պահպանվելու է:

«Այդ քվեարկության ներքո կարող են իրենց վրեժը լուծել այն մարդկանցից, ովքեր իրենց գցել են նման վիճակի մեջ: Այդ 10000 կամ 5000 դրամը մահապատժից առաջ ընթրիքի կազմակերպում է: Նրանք պետք է հրաժարվեն ու վրեժ լուծեն այդ անձանցից»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ