ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վարչական դատարանը «չհասցրեց» քննել «Ելք» դաշինքի հայցը

Վարչական դատարանը «չհասցրեց» քննել «Ելք» դաշինքի հայցը
14.05.2017 | 17:04

Վարչական դատարանը կարճել է ԿԸՀ մայիսի 12-ի որոշումը անվավեր համարելու և Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի քննությունը՝ ժամկետը սպառվելու պատճառաբանությամբ. դատարանը շաբաթ օրը միայն ժամը 23:35 էր վարույթ ընդունել դիմումը։

Ավելի վաղ Վարչական դատարանը վերադարձրել էր ժամը 17:55 մուտքագրված հայցը, որպես հիմք նշելով, որ լիազոր ներկայացուցիչը չի կցել լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Դատարանը պահանջել էր, որ լիազորագիրը ստորագրված լինի դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունների գործադիր մարմինների կողմից: «Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի պնդմամբ՝ պահանջը պատրվակ էր` դիմումի քննությունը ձգձգելու համար, Վարչական դատարանի այդ որոշումը հակասում է Վարչական դատավարության, Քաղաքացիական և Ընտրական օրենսգրքերի իրավակարգավորումներին:

«Վարչական դատարանի նման գործելակերպը նպատակ է հետապնդում զրկել մեզ դատարանի մատչելիության իրավունքից և մեր ընտրական իրավունքները պաշտպանելու իրավունքից»,- ասաց նա, հավելելով, որ հետագայում մտադիր են Ազգային ժողովում նախաձեռնել հետաքննություն՝ պարզելու ՀՀ-ում դատական մատչելիության ապահովության հարցը:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ