ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է իր քաղաքացիներին Վրաստան չմեկնել

ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է իր քաղաքացիներին Վրաստան չմեկնել
16.05.2017 | 18:04

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին «սև ցուցակում» ներառելու Վրաստանի մտադրության առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է քաղաքացիներին այդ երկիր այցելելու վտանգների մասին:

«Թբիլիսին շարունակում է պարբերական սադրանքները, որոնք հարված են հասցնում Ռուսաստանի հետ հարաբերությունների առողջացման գործընթացին: Դժվար է ռացիոնալ բացատրել նման պահվածքը, քանի որ ռուս-վրացական կարգավորումը նկատելի օգուտ է տալիս Վրաստանի տնտեսությանը և քաղաքացիներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքի հաղորդագրությունում: ԱԳՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին վերլուծել Վրաստան ուղևորությունների վտանգները»: Գերատեսչությունում նշել են, որ տեղական իշխանությունները Լուժկովի «դատավճիռը» հայտարարել են, երբ նա հեռացել է Վրաստանից, սակայն վերջին տարիներին եղել են նաև այլ դեպքեր, երբ ՌԴ քաղաքացիները նմանատիպ իրավիճակներում «բազմիցս ենթարկվել են տուգանքների և անգամ՝ ազատազրկման»: Վրաստանի ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հայտնել է լրագրողներին, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Վրաստանում կընդգրկվի «սև ցուցակում», և նրան կարգելվի մուտքը երկիր՝ Աբխազիա և Հարավային Օսիա այցելությունների համար:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ