ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օլեգ Դերիպասկան ընդդեմ Associated Press-ի

Օլեգ Դերիպասկան ընդդեմ Associated Press-ի
17.05.2017 | 00:12

Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան դատական հայց է ներկայացրել Associated Press գործակալության դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի հետ կապեր ունենալու մասին հոդվածի համար։ Գործարարը հոդվածի հեղինակներին մեղադրել է զրպարտության մեջ։

Associated Press-ի իրավաբանական գլխավոր խորհրդատու Կարեն Կայզերը հայտարարել է, որ լրատվամիջոցը պնդելու է դիրքորոշումը։ Ավելի վաղ Դերիպասկան պատրաստակամություն էր հայտնել ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի լսումներին և մեկնաբանել Մանաֆորտի հետ 10 միլիոն դոլարի պայմանագիր ունենալու պնդումները։ Նա այդ տեղեկատվությունը «սուտ» էր որակել։ Անցած մարտին Associated Press-ը հայտնել էր, որ Մանաֆորտը ավելի քան 10 տարի առաջ գաղտնի համագործակցել է Դերիպասկայի հետ և մշակել ռազմավարական պլան՝ Կրեմլի շահերը ամերիկյան քաղաքականությունում, բիզնեսում և մեդիայում առաջ մղելու հարցով։

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ