ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բախումներ Վաշինգտոնում

Բախումներ Վաշինգտոնում
17.05.2017 | 17:45

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցների և խաղաղ ցուցարարների միջև։ «Ասոշիեյթիդ Փրես»-ի փոխանցմամբ, 9 մարդ վիրավորվել է, երկու մարդ ձերբակալվել։ Ըստ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, երբ խաղաղ ցուցարարները, օգտվելով ազատ խոսքի իրենց իրավունքից, բողոքի ցույց էին անցկացնում դեսպանատան դիմաց, Էրդողանի կողմնակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել են նրանց վրա ու բռունցքներով, ոտքերով հարվածել ցուցարարներին։ «Նման բռնություն երբեք չես ակնկալի տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում։ Նման բռնություն կարող ես տեսնել Էրդողանի Թուրքիայում»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրենը՝ շարունակելով. «Սա այն անհանդուրժողականությունն է, որ իշխում է Թուրքիայում, և նրանց շնորհիվ այն դրսևորում ստացավ նաև Վաշինգտոնում»։

Ըստ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքէջի, ցույցը նախաձեռնել էին մի քանի կոալիցիոն կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի Հելենական խորհուրդը, քրդական, ասորական և հունական կազմակերպություններ:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ