ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մահացել է Ֆիլիպ Օլանդը

Մահացել է Ֆիլիպ Օլանդը
18.05.2017 | 22:36

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, մայիսի 18-ի գիշերը 64 տարեկանում մահացել է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում՝ տեղեկացնում է Nice Matin պորտալը:


«Նա համեստ եղբայր էր, էքսպերիմենտատոր-ջազմենի կարիերա էր անում, հեռու էր քաղաքականությունից: Ֆիլիպը ծանր վիճակում էր. նրա հիվանդության պատճառը հայտնի չէ»,- գրում է պորտալը: Մայիսի 16-ին՝ լիազորությունները վայր դնելուց երկու օր անց, Օլանդն այցելել է հիվանդանոցում գտնվող եղբորը: France Info հրատարակության տեղեկատվությամբ, Ֆիլիպ Օլանդը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ և հիվանդ էր մի քանի ամիս:
Ֆիլիպ Օլանդն ապրում էր Կաննում, նույն այն տանը, որտեղ և նրա 94-ամյա հայրը՝ Ժորժը: Սպասվում է, որ նախկին նախագահի եղբոր հուղարկավորությունը առաջիկա օրերին կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ