ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարեն Կարապետյանը վերանշանակվեց վարչապետի պաշտոնում

Կարեն Կարապետյանը վերանշանակվեց վարչապետի պաշտոնում
18.05.2017 | 22:39

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ. Կարեն Կարապետյանին նշանակել ՀՀ վարչապետ»,- նշված է հրամանագրում:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ