ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լամբերտո Զանիերը հայտարարում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին

Լամբերտո Զանիերը հայտարարում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին
18.05.2017 | 22:41

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր հայտարարել է, որ կազմակերպությունը սկսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի գործունեությունը շարունակելու շուրջ այդպես էլ կոնսենսուս ձեռք չբերվեց: Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումից առաջ դրա մանդատը երկարաձգելու շուրջ բանակցություններ են տեղի ունեցել 2016-ին Գերմանիայի և 2017-ին Ավստրիայի նախագահությամբ, հաղորդում է կազմակերպությունը: Տարեսկզբին Ադրբեջանը դեմ էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացմանը, դա պատճառաբանելով գրասենյակի ականազերծման մարդասիրական ծրագրով: Ծրագրի կասեցումից հետո անգամ ադրբեջանական կողմը խոչընդոտեց գրասենյակի բյուջեի և մանդատի հաստատմանը՝ անհնարին դարձնելով կառույցի աշխատանքը:

Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակն իր գործունեությունը սկսել է 2000-ին: Զանիերի խոսքով՝ երևանյան գրասենյակը և դրա աշխատակազմը էական ներդրում են ունեցել ԵԱՀԿ-ի առջև Հայաստանի ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման գործում: «Հայաստանի հետ համագործակցությունը միշտ էլ շատ արգասաբեր է եղել»,- ասել է նա:


Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ հիմնական երեք ուղղություններով՝ քաղաքական-ռազմական, տնտեսական-բնապահպանական և մարդկային զարգացման: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր աշխատանքը կդադարեցնի օգոստոսի 31-ին:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ