ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսրայելին պետք չէ մեղադրել, մենք չենք կարողանում

Իսրայելին պետք չէ մեղադրել, մենք չենք կարողանում
19.05.2017 | 12:32

Իսրայելը լավ է անում` Ադրբեջանին զենք է վաճառում։
Իսրայելը լավ է անում` Երուսաղեմի հայկական կալվածքների միջով պատ է շարում։
Իսրայելը լավ է անում` Ադրբեջանի հակահետախուզությանը տեղեկություններ է տալիս մեր դեմ։
Իսրայելը լավ է անում` Վաշինգտոնում Բաքվին օգնում է։
Քանի դեռ ռեզիդենտ դեսպան չունենք՝ գնա տեղում կռիվ տա, այսպես է լինելու։ Մենք ենք թույլ, նրանք չեն հակահայ։
Մեզ պե՞տք է Իսրայելում դեսպան ունենալ՝ այո։
Իսրայելին պե՞տք է Հայաստանում դեսպան ունենալ` առանձնապես՝ ոչ։


Էլ ի՞նչ «Դու բաց, ես կբացեմ» ենք խաղում։ Նրանք Հայաստանում 15000-անոց համայնք չունեն, եկեղեցապատկան հողեր չունեն, մենք էլ իր թշնամուն «դրոններով» չենք զինում։ Բացեն, որ ի՞նչ անեն։ Թել Ավիվում դեսպան նստեցնենք, թող Մոսսադից, պաշտպանության բանակից ու ԱԳՆ-ից տուն չգա, ողջ օրը «միտինգ անի», բան պահանջի։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ