ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մինսկի խումբը փաստում է, որ լարվածությունն աճել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով

Մինսկի խումբը փաստում է, որ լարվածությունն աճել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով
19.05.2017 | 17:53

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել Շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»,- ասված է մայիսի 18-ի երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հայտարարությունում:


Փաստելով, որ կողմերի կորուստների մասին ստացվում է իրարամերժ տեղեկատվություն, համանախագահները նշում են, որ թե իրենք, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում են տեղեկատվություն և վերլուծություններ հավաքել` իրավիճակի մասին ավելի լիարժեք և ճշգրիտ պատկերացում կազմելու համար:
«Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»,- եզրափակում են համանախագահները:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ