ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շարմազանովը կաշխատի այնպես, որ իր օգտին քվեարկածները չփոխեն կարծիքը

Շարմազանովը կաշխատի այնպես, որ իր օգտին քվեարկածները չփոխեն կարծիքը
19.05.2017 | 18:00

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ԱԺ փոխնախագահի ընտրություններում քվեարկեցին իր օգտին։ «Շնորհակալ եմ իմ հարազատ Հանրապետական կուսակցությանը, իմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այս բարձր պաշտոնում ինձ երկրորդ անգամ առաջադրելու համար»,- Ազգային ժողովում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։ Նա շնորհակալություն հայտնեց նաև իր օգտին քվեարկած ու չքվեարկած բոլոր պատգամավորներին։


«Հուսով եմ, որ մենք առաջիկա հինգ տարիների ընթացքում կաշխատենք այնպես, որ որևէ պատգամավոր, ով կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, չի փոխի իր կարծիքը, իսկ նրանք, ովքեր որ գտել են՝ քաղաքական կամ ոչ քաղաքական պատճառներով, որ ես արժանի չեմ այս պաշտոնին, նրանք էլ կգտնեն, որ հինգ տարի անց մենք միասին ավելի լավ աշխատեցինք մեր պետության համար, լուծեցինք բազում խնդիրներ»,- ասաց Է. Շարմազանովը։
Արփինե Հովհաննիսյանն էլ շնորհակալություն հայտնեց իրեն վստահողներին։
«Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր վստահել են ինձ և բոլոր նրանց, ովքեր դա չեն արել։ Շնորհակալություն եմ հայտնում ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական դիրքորոշումն արտահայտածներին։ Նվազագույնը՝ ազնիվ էր։ Ես ամեն ինչ անելու եմ իմ ելույթում հնչեցրած թեզերը իրականություն դարձնելու համար»,- ասաց նա։


Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իր ուժերի ներածի չափով կանի ամեն ինչ, որ իրագործի իր ներկայացրած բոլոր ծրագրերը։ «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին քաղաքական, անձնական ու բոլոր այլ տիպի վերաբերմունքների համար»,- նշեց Միքայել Մելքումյանը։

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ