ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգվել է

Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգվել է
20.05.2017 | 02:59


ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: «Իգլա»-ի գործով կալանված Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն ասել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է մայիսի 17-ին: Փաստաբանը նաև նշեց, որ մտադիր են այս որոշումը ևս բողոքարկել վերաքննիչ ատյանում: Սամվել Բաբայանը իրեն առաջարկված մեղադրանքը չի ընդունում:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ