ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամբողջապես քննվի

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամբողջապես քննվի
20.05.2017 | 03:02


Հայաստանը միանում է ԵԽԽՎ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվության ամբողջական հետաքննություն իրականացնելու կոչերին՝ Եվրոպայի խորհրդի 127-րդ նիստում իր ելույթում ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք միանում ենք իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին, որպեսզի վերականգնվի այս կազմակերպությանը հասցված վնասը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ