ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գործարկվել է նոր մանկական կայք

Գործարկվել է նոր մանկական կայք
20.05.2017 | 20:11

www.BabyHOME.am մանկական կայքն այսուհետ կդառնա երեխաների և իրենց ծնողների վիրտուալ նոր ուղեցույցը:

Կայքը նախատեսված է 2-9 տարեկան երեխաների համար։ Այստեղ առկա բոլոր խաղերը, հոլովակները և նյութերը կօգնեն, որպեսզի նախադպրոցական տարիքի երեխաները ստանան գիտելիքի մեծ պաշար։


BabyHOME.am-ի խաղերը, հոլովակները և մյուս բոլոր նյութերը չեն պարունակում ագրեսիա, դաժանություն, տխրություն կամ այլ բացասական զգացումներ առաջացնող տեսարաններ։ Դրանք նաև նախապես ուսումնասիրվել են մանկական հոգեբանների կողմից, հետևաբար միանգամայն անվտանգ են և նպաստում են երեխայի զարգացմանը։ Այս ամենի հետ մեկտեղ www.BabyHOME.am –ը երեխաներին տալիս է հնարավորություն սովորելու ինչպես հայոց այբուբենը, այնպես էլ տիրապետել անգլերեն լեզվին։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ