ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ նախագահը ուզում է «արմատախիլ անել ծայրահեղականությունը»

ԱՄՆ նախագահը ուզում է «արմատախիլ անել ծայրահեղականությունը»
22.05.2017 | 10:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին՝ Սաուդյան Արաբիա այցի երկրորդ օրը, պատմական ելույթ է ունեցել տասնյակ մահմեդական երկրների առաջնորդների առաջ և կոչ արել Մերձավոր Արևելքում «ազգերի կոալիցիա» կազմել և «արմատախիլ անել ծայրահեղականությունը»: Էր Ռիադում անցկացվող ահաբեկչության դեմ համաժողովում, դիմելով տարածաշրջանի 50-ից ավելի բարձրաստիճան ղեկավարների, Թրամփը խոստացել է «ուժեղացնել Ամերիկայի հին ընկերներին և նոր գործընկերներ փնտրել» հանուն խաղաղության:

«Սա տարբեր հավատների, աղանդների և քաղաքակրթությունների պայքար չէ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Սա պայքար է բարբարոս հանցագործների միջև, ովքեր ձգտում են ոչնչացնել մարդկային կյանքը, և բոլոր հավատների պարկեշտ մարդկանց միջև, ովքեր ուզում են պաշտպանել այն: Սա պայքար է բարու և չարի միջև»,- հավելել է նա: Թրամփը ջերմ ընդունելության է արժանացել Էր Ռիադում, թագավորական ընտանիքը ողջունել է նրա կոշտ դիրքորոշումը Իրանի՝ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային հակառակորդի նկատմամբ:
Համաժողովին մասնակցող Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հայտարարել է. «Իրանի ռեժիմը համաշխարհային ահաբեկչության առաջամարտիկն է»:
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահը նույնպես քննադատել է պաշտոնական Թեհրանին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար: Թրամփը հայտարարել է, որ Իրանի աջակցությունը Ասադին թույլ է տվել «անասելի հանցանքներ» գործել Սիրիայում արդեն 6 տարի շարունակվող պատերազմում:


Իր ելույթով Թրամփը եզրափակում է Սաուդյան Արաբիա երկօրյա այցը:
Սաուդյան Արաբիայից Թրամփը կմեկնի Իսրայել, որտեղ մայիսի 22-ին նախատեսվում է նրա հանդիպումը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ