ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է իրանատյացության տարածման համար

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է իրանատյացության տարածման համար
23.05.2017 | 12:37

Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են իրանատյացության տարածման համար, որը հակված է Մերձավոր Արևելքում զենքի վաճառքի ավելացմանը, «վտանգավոր ահաբեկիչներին» զենք վաճառելուն:

«Կրկնելով Իրանի մասին այդ անհիմն հայտարարությունները, տարածելով իրանատյացություն, ԱՄՆ նախագահը փորձել է տարածաշրջանի երկրներին դրդել ավելի մեծ քանակությամբ զենքի գնման»,- մայիսի 22-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը ժողովրդավարական, կայուն և ուժեղ երկիր է, որը կոչ է անում խաղաղության, բարիդրացիական կապերի և այնպիսի աշխարհի ստեղծման, որը դիմակայում է դաժանությանն ու ծայրահեղականությանը»,- հավելել է Քասեմին:


Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանն ԱՄՆ նախագահն ԻԻՀ-ին մեղադրել է զինյալներին զենքի մատակարարումների համար, նաև հայտարարել է Իրանի պատասխանատվության մասին Լիբանանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի անկայուն իրադրության համար:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ