ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Փարիզում Պուտինին կընդունեն

Փարիզում Պուտինին կընդունեն
23.05.2017 | 19:36

Մայիսի 29-ին Վերսալյան պալատում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:


Կրեմլի փոխանցմամբ՝ երկու նախագահները կբացեն 300 տարի առաջ Պետրոս Առաջինի այցը Ֆրանսիա թեմայով ցուցահանդեսը: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային ահաբեկչության հարցը, հակամարտությունները Սիրիայում և ՈՒկրաինայում: Անցած շաբաթ Մակրոնն ու Պուտինն արդեն առիթ ունեցել են զրուցել հեռախոսով:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ