ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Անձրևներ և ամպրոպներ

Անձրևներ և ամպրոպներ
24.05.2017 | 17:02

Այսօր ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:


Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ, մայիսի 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 25-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ