ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը դիմել է իր իրավախորհրդատուին

Թրամփը դիմել է իր իրավախորհրդատուին
24.05.2017 | 17:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Մարկ Կասովիցին՝ 2016-ի իր նախագահական ընտրարշավի և Ռուսաստանի հնարավոր կապերի վերաբերյալ հետաքննությունում իրեն ներկայացնելու համար: Հետաքննությունը գլխավորում է արդարադատության նախարարության հատուկ խորհրդատու, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերը:

Իրավախորհրդատու Կասովիցը Թրամփին ներկայացրել է ավելի քան 15 տարի, բայց նա հայտնի է որպես քրեական գործերով փաստաբան: Անցյալ տարի նա սպառնացել էր դատի տալ The New York Times-ին, եթե թերթը չհեռացներ այն կանանց մասին հոդվածը, որ սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրում Դոնալդ Թրամփին:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ