ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արծվիկ Մինասյան. Կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու

Արծվիկ Մինասյան. Կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու
24.05.2017 | 17:09

Այն հիմնական խնդիրների, որ այս կառավարությունը դրել էր նախորդ ժամանակահատվածում, միջանկյալ արդյունքների ամփոփում կլինի, հետո կարելի է խոսել մարտահրավերների և նոր նախաձեռնությունների մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։ «Կարծում եմ, որ ավելի համարձակ թիրախներ կդրվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այս անգամ կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու։


Նա ասաց, որ հանրապետության նախագահի՝ Ազգային ժողովում հնչեցրած ուղերձը լինելու է կառավարության ծրագրի հիմնական ուղղվածությունը և թիրախները։
Արծվիկ Մինասյանը վստահ է՝ եթե բարեփոխումները շարունակվեն ու ավելի խորքային դառնան, հասարակությունը դրա արդյունքները կզգա իր մաշկի վրա, ինչ-որ չափով կդառնա նաև մասնակիցը։

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ