ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը խոստացել է չմոռանալ Հռոմի պապի խոսքերը

Թրամփը խոստացել է չմոռանալ Հռոմի պապի խոսքերը
24.05.2017 | 19:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հանդիպման համար և խոստացել է երբեք չմոռանալ նրա խոսքերը՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Ֆանտաստիկ հանդիպում ենք ունեցել: Մեզ շատ, շատ դուր է գալիս Իտալիան և պատիվ էր լինել պապի կողքին»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա մանրամասներ չի պատմել Հռոմի պապի հետ հանդիպումից: Վատիկանի ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահի և պապի զրույցի թեման եղել է խաղաղության գաղափարի առաջխաղացումը՝ քաղաքական և միջկոնֆեսիոնալ բանակցությունների միջոցով: Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են ԱՄՆ-ի ու Վատիկանի հարաբերությունների բարձր մակարդակը:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ