ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
27.05.2017 | 13:02

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ խորհրդի ձևավորման 25-ամյակին նվիրված նիստին, որի ընթացքում քննարկվել են «բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի արդյունքներով՝ որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ, նախանշվել են ԱՊՀ պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումների իրականացման ընթացակարգերը:


Նախօրեին Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անունից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀԱՊԿ կազմավորման 15-րդ տարեդարձին:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ