ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ձերբակալվել է Քիշնևի քաղաքապետը

Ձերբակալվել է Քիշնևի քաղաքապետը
27.05.2017 | 13:07

Երեկ երեկոյան կոռուպցիոն գործունեություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեն: Մոլդովայի մայրաքաղաքի ղեկավարը մեղադրվում է նաև ծառայողական դիրքի չարաշահման մեջ, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից մի քանի ժամ առաջ քաղաքապետի աշխատասենյակում խուզարկություններ են տեղի ունեցել, որն ուղեկցվել է քաղաքապետարանի շենքի մոտ 2007-ից պաշտոնավարող Կիրտոակեի ընդդիմախոսների և աջակիցների վանկարկումներով:

Առաջինները բղավել են՝ «դեպի բանտ», մյուսները՝ «ազատություն քաղաքապետին»:
Ավելի վաղ ձերբակալվել էին նաև նրա երկու տեղակալները, քաղաքային տրանսպորտի վարչության ղեկավարը, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարարը: Բոլորն էլ՝ եվրոպամետ Լիբերալ կուսակցության անդամներ:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ