ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սերժ Սարգսյանը վերանշանակեց ևս 4 նախարարների

Սերժ Սարգսյանը վերանշանակեց ևս 4 նախարարների
01.06.2017 | 01:25

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ևս չորս նախարարների վերանշանակելու մասին՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթունյանը՝ ՀՀ առողջապահության նախարար։

18 նախարարական պորտֆելներից 14-ը արդեն նշանակված են, դեռևս չեն հրապարակվել աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների անունները:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ