ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՈՒժեղ քամին Երևանում տանիքներ է պոկել

ՈՒժեղ քամին Երևանում տանիքներ է պոկել
06.06.2017 | 20:50

Այսօր Երևանում ուժեղ քամին պոկել է բնակելի տների տանիքներ, ընկել են ծառեր, վնասվել էլեկտրասյուներ: Քամին ու անձրևը դեռ շարունակվում են:


Իսկ Բրյուսելում ակնկալվող եղանակի վատթարացման պատճառով մարդկանց և ավտոմեքենաների համար փակ են բոլոր այգիները և անտառային գոտիները: Քամու արագությունը կարող է հասնել 80 կմ/ժամի, սպասվում է տեղատարափ անձրև: Մրրիկը կանցնի թագավորության ամբողջ տարածքով. քամու արագությունը կհասնի 90 կմ/ժամի: Սպասվում են ամպրոպ և հորդ անձրևներ:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ