ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բուժծառայությունների գների բարձրացումն անխուսափելի է

Բուժծառայությունների գների բարձրացումն անխուսափելի է
06.06.2017 | 20:51

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ԱԺ-ում հետաքրքրվեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, թե ի՞նչ առաջնահերթություններ են հաշվի առնվում մասնավորեցման ծրագրերում ներդրողներ գտնելու համար:

«Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում՝ արդյունավետ սեփականատե՞ր գտնել, թե՞ բրախել կազմակերպությունը մեզանից»,- ԱԺ-ում ընթացող «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020-ի ծրագրի» նախագծի քննարկման ժամանակ հարցրեց նա: «Իհարկե, խոսքը արդյունավետ տեր գտնելու մասին է»,- ասաց առողջապահության նախարարը: Պատասխանը չգոհացրեց Խոսրով Հարությունյանին. «Հիշում եմ՝ մամուլին ուրիշ բան էինք ասում, որ պետությունը պարտավոր չէ հիմնարկներին ֆինանսավորել»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նաև հետաքրքրվեց, թե մասնավորեցումից հետո սակագների բարձրացում չի՞ սպասվում: «Ակնհայտ է, որ ներդրումները բերելու են ծառայությունների սակագների բարձրացման, որովհետև այդ ներդրումները պետք է հետ բերվեն»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Լևոն Ալթունյանը չհերքեց, որ սակագների բարձրացում կլինի՝ նշելով, որ կմշակվեն փաթեթներ սոցիալապես անապահով անձանց բուժծառայությունը հասանելի դարձնելու համար:


«Ակնհայտ է, որ այսօր գները ցածր են և ծառայությունների այն մակարդակն են ապահովում, որն այսօր ունենք: Այդ մակարդակը ոչ մի կերպ մեզ չի բավարարում, պարտավոր ենք բարելավվել, և ակնհայտ է, որ կանխատեսում ենք գների բարձրացում»,- ասաց նախարարը: Լևոն Ալթունյանի խոսքով՝ եթե հիմա յուրաքանչյուր անապահով անձի համար պետությունը տրամադրում է 3000 դրամ, նախարարությունը գտել է արտաքին և ներքին ռեսուրսներ և մշակում է ապահովագրական փաթեթներ, որոնք ուժի մեջ կմտնեն մյուս տարի:
«2018-ի հունվարից առավել անապահով 700 հազար բնակիչների համար 3000 դրամի փոխարեն կտրամադրվի 25000 դրամ»,- ասաց նախարարն՝ ընդգծելով, որ հասարակության համար բուժծառայություններն ավելի մատչելի կդառնան:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ