ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զախարովա. Համանախագահները Հայաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը

Զախարովա. Համանախագահները Հայաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը
09.06.2017 | 00:04

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան հունիսի 10-ին կայցելեն Հայաստան՝ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահի, ԱԳՆ և պաշտպանության նախարարների հետ:

«Նրանք մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը, նախատեսվում է քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի հարցեր, ապրիլի վերջին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հարցեր»,- ասել է նա: Մարիա Զախարովան հայտնել է, որ համանախագահները այցելելու են Լեռնային Ղարաբաղ: «Մեկ շաբաթ անց եռյակը կգնա Բաքու, տարածաշրջան կատարած այցի արդյունքում, համաձայն պրակտիկայի, ԵԱՀԿ պաշտոնական էջում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,- ասել է նա:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ