Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ճտերը աշնանն են հաշվում

Ճտերը աշնանն են հաշվում
09.06.2017 | 06:07

Կառավարությունը կրկին փորձում է հեշտացնել գյուղացու գործը արտահանման դաշտում։ Ի՞նչ կստացվի դրանից, բերքահավաքի վերջում պարզ կլինի, ինչպես ասում են՝ ճտերը աշնանն են հաշվում։ Իսկ մինչ այդ կառավարության երեկվա նիստում վարչապետը հերթական անգամ հանձնարարեց մաքսակետերում մեկ պատուհանի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանումը և էապես պարզեցնել վարչարարությունը։

Միևնույն ժամանակ գործադիրի ղեկավարը շեշտեց. «Մեր իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ սեզոնային ապրանքատեսակները մաքսազերծելու և բաց թողնելու գործընթացը որոշ դեպքերում ժամանակատար է, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ։ Մտահոգիչ է նաև այն, որ տնտեսավարողների համար չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»։ Եթե նկատենք, որ ՊԵԿ-ի նախագահը վարչապետի թիմակիցն է, և սրան հավելենք վարչապետի վերը նշած ուսումնասիրության արդյունքները, ապա կարելի է ենթադրել, որ այս ուսումնասիրությունները իրականացվել են հենց ՊԵԿ-ի նախաձեռնությամբ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ