ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պետքարտուղարի հանձնարարականը Երևանում ԱՄՆ-ի դեսպանությանը

Պետքարտուղարի հանձնարարականը Երևանում ԱՄՆ-ի դեսպանությանը
09.06.2017 | 06:36

1992 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ, երբ Հայաստանում պետք է նշվեր Ցեղասպանության տարելիցը, Երևանում ԱՄՆ-ի նորաբաց դեսպանությունը հանձնարարական է ստանում պետքարտուղար Ջեյմս Բեյքերից, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն ամերիկյան դիվանագետներն այդ օրերին։ Հանձնարարականում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 24-ն այն օրն է, երբ համայն աշխարհի հայությունը նշում է ենթադրաբար թուրքերի կողմից կազմակերպված հայերի կոտորածը։ Անկախության հռչակումն ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը, այս տարվա միջոցառումները առավել մեծ ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանում և սփյուռքում։ Այս գրությամբ մենք ուղղորդում ենք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակազմին ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցության վերաբերյալ։ ԱՄՆ-ի կառավարությունը գիտակցում է ապրիլի 24-ի կարևորությունն ու պատմական դեպքերի նշանակությունը և կմիանա աշխարհի ժողովուրդներին՝ հիշատակին նվիրված միջոցառումներին։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին թույլատրվում է մասնակցել Հայաստանի կառավարության կազմակերպած բոլոր այն միջոցառումներին, որոնց մասնակցում են և հրավիրված են Երևանում հավատարմագրված դիվանագետները։ Նման միջոցառումներին ներկայությունը պարտադիր է։ Չնայած դրան, ԱՄՆ-ի կառավարությունը չի ցանկանում, որ իր ներկայացուցիչը այդ միջոցառումների ընթացքում որևէ ձևով առանձնանա, որպեսզի դա չմեկնաբանվի որպես ԱՄՆ-ի կառավարության կողմից կոտորածների ճանաչում՝ որպես Ցեղասպանություն, կամ չօգտագործվի Թուրքիայի դեմ քարոզչական պատերազմում։ Դրա համար ԱՄՆ-ի դեսպանությունը չպետք է մասնակցի այնպիսի միջոցառումների, որտեղ այլ դիվանագետներ ներկա չեն, կամ որտեղ ամերիկյան դիվանագետների ներկայությունը կարող է առավել ցցուն լինել, քան ուրիշներինը։ Դեսպանությունը չպետք է որևէ մեկնաբանություն անի դեպքերի վերաբերյալ»:

Միաժամանակ պետքարտուղարի հանձնարարականի մեջ նշվում է, թե ինչ նախադասություններ կարող են օգտագործել ամերիկացի դիվանագետները.

«1. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր մարդկանց մահը սահմաններ չճանաչող ողբերգություն է, որի համար ամբողջ մարդկությունը դեռևս սգում է։
2. ԱՄՆ-ի կառավարությունը հպարտ է, որ ներկա է գտնվել այս միջոցառմանը, որի ընթացքում մենք սգում ենք հայերի մահը այդ ողբերգական դեպքերի ժամանակ։
3. Վստահ ենք, որ այս միջոցառումը չի կարող խանգարել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, որի արդյունքում տարածաշրջանում կարող է կայունություն հաստատվել»։


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ