ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շարմազանով․ Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի զուգահեռները անհաջող են

Շարմազանով․ Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի զուգահեռները անհաջող են
09.06.2017 | 13:47

Անհաջող են զուգահեռները վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության ու անցած տարի սեպտեմբերին վարչապետի պաշտոնը թողած Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցածի միջև՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին լրատվամիջոցներում չդադարող հրապարակումների վերաբերյալ՝ Շարմազանովը նախ ասաց, որ նախագահ Սարգսյանի հայտարարությանը ավելացնելու բան չունի և «անհեթեթ» որակեց մամուլի հրապարակումները:
«ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ են,- հայտարարեց Շարմազանովը»: «Մենք մեկ միասնական թիմ ենք, կուռ, գաղափարական թիմ ենք, ունենք մեր գործունեության հստակ տեսլականը և պատրաստակամ ենք ամբողջական գաղափարական թիմով հանրապետության նախագահի գլխավորությամբ թե օրենսդիրում, թե գործադիրում իրականացնել քայլեր, որի համար ապրիլի 2-ին մեր հանրության մեծամասնությունը մեզ ձայն է տվել և մեզ հետ հույս է կապել, որպեսզի մենք կարողանանք լուծել այդ պրոբլեմները»,- հավելեց նա:


«Կուռ գաղափարական թիմի» մասին հայտարարությունից հետո, Շարմազանովին հիշեցրել են նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանին, երբ պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց Աբրահամյանը սկանդալով դուրս եկավ ՀՀԿ-ից: «Զուգահեռները անհաջող են, որովհետև իրադարձություններն են այլ: ՀՀԿ-ն ընդամենը շաբաթներ առաջ միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Կարեն Կարապետյանին, ի դեպ՝ կուսակցության նախագահի առաջին տեղակալին, և հաջորդ իսկ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահի առաջին տեղակալ և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին վերանշանակել է ՀՀ վարչապետի պաշտոնում»,- պատասխանեց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ