ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԻՊ-ը հայտարարում է երկու չինաստանցու սպանելու մասին

ԻՊ-ը հայտարարում է երկու չինաստանցու սպանելու մասին
09.06.2017 | 14:47

«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ սպանել է Չինաստանի երկու քաղաքացու՝ տղամարդու և կնոջ, նրանց անցած մայիսին առևանգել էին Պակիստանում։ Ահաբեկչական խմբավորումը տեսագրություն է տարածել։


Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է այդ տեղեկությամբ և ստուգում է։

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ