ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վիլլիամ Լահու. ՆԱՏՕ-ն քիչ ռեսուրս ունի ահաբեկչության դեմ պայքարելու

Վիլլիամ Լահու. ՆԱՏՕ-ն քիչ ռեսուրս ունի ահաբեկչության դեմ պայքարելու
10.06.2017 | 23:27

ՆԱՏՕ-ն քիչ ռեսուրս ունի ահաբեկչության դեմ պայքարելու, «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկա մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն: «Աբեկչությունը ՆԱՏՕ-ի համար բարդ հարց է:

Ահաբեկչության դեմ ոստիկանություններն են պայքարում, իսկ ՆԱՏՕ-ն քիչ ռեսուրս ունի ահաբեկչության դեմ պայքարում»,- նշեց նա՝ հավելելով, որ դաշնակիցներին ՆԱՏՕ-ն կարող է օգնել հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցում: Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն պայքարի այլ միջոցներ է տեսնում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տարիներ առաջ սկսեց պայքարել նոր առաջացող անվտանգության մարտահրավերների դեմ և օրակարգում պահում է այնպիսի հարցեր, ինչպես, կիբերանվտանգությունն է: «ՆԱՏՕ-ն սա անում է, որպեսզի դաշնակիցներին համապատասխան գիտելիքներ տա, տեխնիկապես զինի և մասնագետներ պատրաստի կիբերհանցագործությունների դեմ պայքարելու համար»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ