ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի կարիք ունեն

Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի կարիք ունեն
13.06.2017 | 21:44

Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման արդյունավետ մեխանիզմի ստեղծման կարիք ունեն՝ հայտարարարել է Իրանի ԱԳ նախարար Մահամադ Ջավադ Զարիֆը: Օսլոյում ելույթ ունենալով միջազգային հակամարտությունների լուծմանը նվիրված բաց համաժողովից (Oslo Forum) առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում նա ասել է. «Ներկա իրավիճակում մենք միանգամայն անհրաժեշտ ենք համարում մեր տարածաշրջանում մշտական մեխանիզմի ստեղծումը երկխոսություն, կոնսուլտացիաներ վարելու և հակամարտությունները լուծելու համար: Դա հարկավոր է ոչ միայն մեր հարավային հարևանների միջև ներկայիս հակասությունները լուծելու համար: Ինձ թվում է, որ այստեղ այս կամ այն ձևով հաջող կլիներ այն մոտեցումը, որը կիրառվել է Հելսինկիում (Հելսինկիի գործընթաց): Վստահ եմ, որ եթե այն աշխատել է Եվրոպայում սառը պատերազմի թեժ շրջանում, մեզ մոտ էլ քաղաքական կամքի առկայության պայմաններում պետք է որ ստացվի»:


Նա ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում երկխոսության կոչ է անում ահա արդեն 30 տարուց ավելի: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատող մեխանիզմի առկայությունը կկարողանար կանխել 1990-ին Իրաքի ներխուժումը Քուվեյթ և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց արձագանքները մինչ այժմ մեծ լարվածություն են ստեղծում տարածաշրջանում:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ