ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արմեն Աշոտյան. Ժամանակն է նոր լիցք հաղորդել վիզաների ազատականացման գործընթացին

Արմեն Աշոտյան. Ժամանակն է նոր լիցք հաղորդել վիզաների ազատականացման գործընթացին
14.06.2017 | 09:18

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկը:

Նա հավաստիացրել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ ավանդական գործընկերային հարաբերությունները ոչ միայն կշարունակվեն, այլև կներառեն համագործակցության առավել ընդգրկուն ոլորտներ: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Բրյուսելի գալիք գագաթնաժողովում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումը նոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ոլորտային առավել խոր զարգացման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համատեքստում ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ, անդրադարձել են Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հնարավոր ուղիներին:


Նրանք անդրադարձել են նաև «Ավելին ավելիի դիմաց» ՀՀ-ԵՄ քաղաքականության սկզբունքին, Արմեն Աշոտյանը նշել է, որ այս համատեքստում Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է առավել ընդգծված քաղաքական աջակցություն՝ նաև արտաքին քաղաքական հարթությունում: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո հաջորդ բանակցային գործընթացն ուղղված կլինի վիզաների ազատականացմանը:


Արմեն Աշոտյանը իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլիի առևանգման կապակցությամբ և ընդգծել, որ Ադրբեջանի՝ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քաղաքականությունն արդեն իր պետության տարածքից դուրս, սպառնալիք է դառնում ողջ տարածաշրջանի համար: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ողջունել է Եվրոպական միության եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տեսակետը և հույս հայտնել, որ եվրոպական կառույցները հետամուտ կլինեն հարցի թափանցիկ և անաչառ հետաքննմանը:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման փաստին, ինչը ենթադրում է Եվրոպական միության առավել մեծ պատասխանատվություն մարդու իրավունքների և ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում տարվող աշխատանքներում:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ