ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բելառուսը հրաժարվում է ռուսական ռուբլուց

Բելառուսը հրաժարվում է ռուսական ռուբլուց
15.06.2017 | 00:42

Բելառուսը հրաժարվում է ռուսական ռուբլուց որպես պահուստային արտարժույթ՝ հայտնում է Բելառուսի ազգային բանկը: Հուլիսի 1-ից Բելառուսի ոսկու և արտարժույթի պահուստները համապատասխանեցվելու են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) չափանիշներին: ԱՄՀ-ը ռուսական ռուբլին չի դիտարկում որպես պահուստային արտարժույթ:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ