ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է թուրքական անվտանգության ծառայության 12 աշխատակիցների դեմ մեղադրանքները

ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է թուրքական անվտանգության ծառայության 12 աշխատակիցների դեմ մեղադրանքները
17.06.2017 | 09:43

Թուրքական անվտանգության ծառայության 12 աշխատակիցների դեմ առաջադրված մեղադրանքները վկայում են, որ ԱՄՆ-ն հանդուրժողական չէ այն անձանց նկատմամբ, ովքեր ահաբեկում ու բռնություն են գործածում, որ ճնշեն խոսքի ազատությունը՝ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը։

Նա նշել է, որ պետդեպարտամենտը կորոշի լրացուցիչ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ