ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրովը մեկնաբանել է Սիրիայի հարցով հանդիպումը

Լավրովը մեկնաբանել է Սիրիայի հարցով հանդիպումը
19.06.2017 | 14:56

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Աստանայում, կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:

«Հենց այդ հանդիպմանն են կողմերը պայմանավորվելու ավարտին հասցնել կոնկրետ չափորոշիչների համաձայնեցումը, որը պետք է իրականություն դառնա դեէսկալացիայի գոտիներում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ