ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը

Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը
19.06.2017 | 22:07

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում՝ ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը Ռաքքայի նահանգում խոցել է սիրիական Սու-22-ը, երբ վերջինս իբր ռումբեր է նետել SDF-ի դիրքերի մերձակայքում, ավելի վաղ հայտնել են կոալիցիայում:

Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առաջադրանք էր կատարում ԻՊ-ի դեմ: «ՌԴ ՊՆ-ն հունիսի 19-ից դադարեցնում է ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի շրջանակներում և պահանջում է ամերիկյան հրամանատարության կողմից հանգամանալից հետաքննություն՝ դրա արդյունքների և ձեռնարկված միջոցների տրամադրմամբ»՝ հայտարարել է ՊՆ-ն:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ