ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

3 միլիոն եվրո Հայաստանին՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար

3 միլիոն եվրո Հայաստանին՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար
20.06.2017 | 23:18

ԵՄ տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմացմանն ուղղված 275 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է հաստատել: Ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց ապաստան տված համայնքներին Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում: Ծրագիրը կենտրոնանալու է կրթության, առողջապահության, համայնքների աջակցության, սոցիալական ներգրավվածության, գենդերային հավասարության վրա: 275 միլիոն եվրոյից 3 միլիոնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին:

Նախատեսվում է մեծացնել առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատչելիությունը, բարելավել բնակարանային պայմանները, մեծացնել տնտեսական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները և աշակերտների ու ուսանողների ինտեգրումը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի վեցամյա քաղաքացիական պատերազմի հետևանքով 12 միլիոն մարդ է տեղահանվել: Հայաստանի սփյուռքի նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ