ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ամփոփվեց Գիա Կանչելիին նվիրված փառատոնը

Ամփոփվեց Գիա Կանչելիին նվիրված փառատոնը
21.06.2017 | 15:14

Գիա Կանչելիին նվիրված փառատոնը Հայաստանում եզրափակվեց հունիսի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի ընթացքում հնչեցին Գիա Կանչելիի գործերը, որոնք հանդիսատեսին ներկայացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և նվագախմբի պղնձյափողային կվինտետը։


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշեց, որ մեծ ուրախություն է Գիա Կանչելիին նվիրված փառատոն անցկացնելը։ «Այս փառատոնը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեր կողքին է Գիա Կանչելին, անուն, որ 10-15 տարի առաջ մեզ այնպես անհասանելի էր թվում։ Այսօր կատարել մաեստրոյի գործերը և գիտակցել, որ նա դահլիճում է, մեզ համար մեծ պատիվ է, և այն ամենաթանկ զգացողությունն է, որ երբևէ ունենում է երաժիշտը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։


Գիա Կանչելին իրեն նվիրված փառատոնից ոգևորված էր, իր գործերի՝ Երիտասարդական նվագախմբի մեկնաբանությունը հավանել է։ «Ուղղակի հիացած եմ նվագախմբի կատարողական արվեստից։ Շատ շնորհակալ եմ»,- այսպես իր երախտագիտությունը հայտնեց կոմպոզիտորը նվագախմբի երաժիշտներին։

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ