ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աշխարհի բնակչությունը 2017-ին կհասնի 7,6 միլիարդի

Աշխարհի բնակչությունը 2017-ին կհասնի 7,6 միլիարդի
22.06.2017 | 23:32

Աշխարհի բնակչությունը այս տարի կհասնի 7,6 միլիարդի, իսկ մինչև 2050-ը՝ 9,8 միլիարդի՝ Հնդկաստանի, Պակիստանի, Նիգերիայի, Կոնգոյի, Եթովպիայի, Տանզանիայի, ԱՄՆ- ի, ՈՒգանդայի և Ինդոնեզիայի հաշվին՝ ըստ ՄԱԿ-ի վերլուծության, որ զեկույցի տեսքով հրապարակվել է երեկ: Հնդկաստանը, որ բնակչության թվով երկրորդն է աշխարհում՝ 1,3 միլիարդ մարդ, 7 տարում կգերազանցի Չինաստանին, որի բնակչությունն այժմ 1,4 միլիարդ է:


Բնակչության թվի աճը ամենաաղքատ երկրներում նոր խնդիրներ կստեղծի սննդի, կրթության, առողջապահության և այլ հարցերում:
2050-ին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ՝ ըստ զեկույցի։ Մայիսի 18-ին ԱԺ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած տեսլականի համաձայն, 2040-ին Հայաստանի բնակչությունը պետք է կազմի 4 միլիոն։ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցի համաձայն, Հայաստանի բնակչությունն այժ 2 մլն 930 հազար է: Ավելին՝ 2100 -ին Հայաստանում ապրելու է ընդամենը 1 մլն 849 հազար մարդ: Ըստ ՄԱԿ-ի, նվազելու է նաև Վրաստանի բնակչությունը՝ 3,9 միլիոնից հասնելով 2,5-ի, նաև Ռուսաստանինը՝ 144 միլիոնից հասնելով 124 միլիոնի: Ադրբեջանի բնակչությունը ևս կկրճատվի՝ 9,8 միլիոնից նվազելով 9,5 միլիոնի, Իրանի 81,1 մլն կազմող բնակչությունը նույն շրջանում կկազմի 72,4 միլոն: Մինչդեռ՝ Թուրքիայի բնակչությունը կաճի՝ 76,5 միլիոնից դառնալով 85,7 միլիոն։

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ