ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դոհան պատրաստ է համակողմանի հարաբերություններ զարգացնել Իրանի հետ

Դոհան պատրաստ է համակողմանի հարաբերություններ զարգացնել Իրանի հետ
27.06.2017 | 00:22

Կատարը ցանկանում է Իրանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու միջոցով նաև լուծել խնդիրները իսլամական աշխարհի հետ՝ Կատարի Էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Կատարի էմիրը հայտարարել է. «Իմ երկիրը պատրաստ է համակողմանի հարաբերությունների զարգացմանը Իրանի հետ, ինչպես նաև համագործակցության արդյունքում լուծել իսլամական աշխարհի խնդիրները, որը գտնվում է դժվարին փուլում»,- ասել է Ալ Թանին: Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի համար ընդունելի չէ մի շարք արաբական երկրների կողմից Կատարի մեկուսացումը:

Դիտվել է՝ 2110

Մեկնաբանություններ