ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրովը Թիլերսոնին հորդորում է կանխել Սիրիայի կառավարական ուժերի դեմ դավադրությունները

Լավրովը Թիլերսոնին հորդորում է կանխել Սիրիայի կառավարական ուժերի դեմ դավադրությունները
28.06.2017 | 09:39

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հորդորել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին «քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի նկատմամբ դավադրությունները կանխելու համար»:

Նրանք նորից հեռախոսել են, երկրորդ անգամ մեկ շաբաթում: Նախորդ հեռախոսազրույցում Լավրովը մեղադրել էր ամերիկյան ուժերին՝ հայտարարելով, որ նրանք խափանում են Սիրիայի կառավարության պայքարը ԻՊ-ի դեմ:

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ